Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Տգիտության հաղթարշավը

Տգիտության հաղթարշավը
13.11.2022 | 10:49

Երեկ երեկոյան շատ հաճելի զրույց ունեցա։ Զրուցակիցներս, այսպես ասած, հին սերնդի, զարգացած, իսկական մտավորականներ էին։ Բնականաբար, ցավով խոսում էինք Հայաստանի այսօրվա վիճակի, դավաճանական իշխանության և հասարակության մեծ մասի անտարբերության մասին։ Եկանք ընդհանուր եզրակացության, որ այս ամենի հիմնական պատճառը համատարած տգիտությունն է։ Այդ առիթով զրուցակիցներիցս երկուսը պատմեցին մեր ժամանակներին բնորոշ երկու անեկդոտ, որոնք շատ տիպիկ են այսօրվա իշխանության և նրա ընտրազանգվածի համար։


1․ -Հոպար, էդ «Փարվանան», ասում են, Թումանյանինն ա, ճի՞շտ ա։
-Չէ, «Փարվանան» Լֆիկինն ա, Թումանյանինը շավուրման ա։
2․ Տաքսու վարորդին․
-Արամ Խաչատրյանի փողոց։
-Ու՞մ․․․
-Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի։
-Հոպար, ոչ թե Խաչատրյան, այլ՝ Արամ Ասատրյան։


Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 16744

Մեկնաբանություններ